
Մայիսի 12-ի դատական նիստն ընդհատվել էր հեռուստաօպերատորներին դահլիճից դուրս հանելու մասին դատարանի որոշման դեմ նիստին մասնակցելուց ամբաստանյալների հրաժարվելու պատճառով: Այսօր շարունակեցին լսել վկաներին: Նախ լսեցին թիվ 34/06 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահի քարտուղար, գործով վկա Լիլիթ Մուրադյանին, ով նախաքննական ցուցմունքում նշել էր, թե վիճաբանություն է եղել ընտրատեղամասում, ինչի արդյունքում էլ որոշ ժամանակով խաթարվել էր ընտրական գործընթացն ընտրատեղամասում: «Ես դրանք չեմ պնդում, քանի որ դա ինձ թելադրված է եղել: Ինձ ասել են հանձնաժողովի անդամները նույն բանն են գրել, դուք էլ գրեք: Ես քանի որ օրենքներից տեղյակ չէի, ինձ ասում էին, ես գրում էի:»,-ասաց նա
Վկա Լյուքսեն Մելիքյանն էլ ասաց, թե նախաքննության ընթացքում իր անունից տրված ցուցմունքներն ինքը չի գրել, այլ քննիչը, քանի որ ինքն առողջական խնդիրներ է ունեցել այդ ընթացքում. «Ուզեցավ թելադրել, թե ինչ պիտի լինի, մենք քանի անգամ բախվեցին էդ խոսակցության ժամանակ: Արդյունքը եղավ այն, որ ասացի` գրեք, ինչ ուզում եք, ես կստորագրեմ, գնամ»:
Աշոտ Զաքարյանի փաստաբան Գրիշա Մանուկյանը մինչ հաջորդ վկայի քննելը միջնորդություն ներկայացրեց. «Զաքարյանը, Մակեյանը եւ Սաղաթելյանը չպետք էկալանավորվեին, ուստի գործը պետք է անհապաղ կարճել»:
Դատարանը չընդունեց այն: Միջնորդությամբ հանդես եկավ նաեւ Պետրոս Մակեյանը: « Եթե դատական նիստում շարունակվի սադրանքներն ու ապօրինությունները, ապա ես ի նշան բողոքի մայիսի 20-ին 24 00-ին սկսում եմ անժամկետ հացադուլ»
Փաստաբան Հովիկ Արսենյանն էլ գտնում էր, որ վկաներից մեկի հեռանալը հանրապետությունից պատահական չէր կարող լինել.
«Ս. Պետրոսյանը նախաքննության ընթացքում հարցաքննվել է, հակված եմ, կասկած իսկ չունեմ, որ նրան հանրապետությունից հեռացրել են հենց այն նպատակով, որ նա այսօր չհայտնվի դատարանում»:
Այն, որ նախաքննության ընթացքում թելադրել են ցուցմունքներ գրելիս, հավաստեցին նաեւ վկաներ Լիլիթ Սահակյանն ու Հովհաննես Կիրակոսյանը: Դատական նիստը կշարունակվի վաղը:
Գյումրիի «Ցայգ» հ/ը
No comments:
Post a Comment