Wednesday, May 21, 2008

Տեր-Պետրոսյանի և կոալիցիայի հանդիպումը չկայացավ

Կոալիցիոն իշխանություն կազմած խմբակցության ղեկավարները` Սերժ Սարգսյանը, Արթուր Բաղդասարյանը, Գագիկ Ծառուկյանը, Արմեն Ռուստամյանը եւ առաջին նախագահ Լեւոն-Տեր Պետրոսյանն այսօր երեկոյան չեն մասնակցել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած կլոր սեղանին: Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեց կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

«Ժառանգություն» խմբակցության ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանն էլ «Ա1+» -ի հետ զրույցում ասաց, որ կոալիցիայի ղեկավարները իրենց չներկայանալու պատճառը հայտնել են միջնորդավորված: Ըստ պատգամավորի` չներկայանալու պատճառը հանդիպման մասին ավելի վաղ չհայտնելն էր: Հրավերն արվել է երեկ:

«Դա, սակայն, ցույց է տալիս, որ նրանց մոտ չկա երկրի վիճակի նկատմամբ այն խորը մտահոգությունը, որ մենք ունենք»,- ասաց Վարդան Խաչատրյանը: «Ժառանգությունը» դեռ չի պարզել, թե ինչու Լեւոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել կլոր սեղանին:


A1+

No comments: