
Հիշեցնենք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 19-ին եւս երկու ամսով երկարաձգել է Արամ Կարապետյանի կալանքը:
Արամ Կարապետյանը նաեւ կասկածից վեր է համարել այն, որ հացադուլավորները Հրաչյա Սարգսյանի գլխավորությամբ պատրաստ են մինչեւ վերջ շարունակելու հացադուլը՝ մինչեւ իրենց պահանջների իրագործումը: Արամ Կարապետյանը նաեւ իր խորին շնորհակալությունն է հայտնում նրանց «այս դժվարին պահին իր կողքին գտնվելու եւ անձնազոհ քայլի դիմելու պատրաստակամության համար»:
Հացադուլավորներից Հրաչյա Սարգսյանը «Ա1+»-ին հայտնեց, որ այս պահին իրենք՝ 6 հացադուլավորներով քննարկում են իրենց առաջնորդի հորդորը: «Բնականաբար մենք պետք է հարգենք նրա ուղերձ-հորդորը: Եւ, ըստ երեւույթին, երեւի արդեն վաղվանից դուրս կգանք հացադուլից»,- ասաց Հրաչյա Սարգսյանը:
A1+
No comments:
Post a Comment