Ժիրայր Սէֆիլյանը, լիազորված անձի միջոցով, ՀՀ քաղաքացիություն (ոչ երկքաղաքացիություն, որովհետեւ հրաժարվում է Լիբանանի քաղաքացիությունից) ստանալու հերթական դիմումն է փորձել հանձնել Արդարադատության նախարարության անձնագրերի եւ վիզաների վարչությանը: Սակայն այդ մարմինը, հանձինս բաժնի պետ Մնացականյանի, տարբեր անհեթեթ պատճառաբանություններով, ոչ մի կերպ չի համաձայնվում ընդունել այն: Այդ մասին հայտնում է Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեն: «Ամեն մի բանավոր մերժումից առաջ այս աշխատակիցը ժամանակ է խնդրում վերադասների հետ խորհրդակցելու համար, որից հետո, միեւնույն է, ոչ միայն չի կատարում իր պաշտոնական պարտականությունը, այլ նույնիսկ յուրացնում է ՀՀ նախագահին վերապահված լիազորություն: Մասնավորապես, վերջին անգամ նա հայտարարել է, որ մերժում է ընդունել դիմումը, որովհետեւ քաղաքացիության մասին օրենքի 13 հոդվածի համաձայն քաղաքացիություն չի տրամադրվում իրենց գործունեությամբ պետության եւ հասարակության համար վտանգ ներկայացնող անձանց` մոռանալով սակայն, որ նույն այդ օրենքի համաձայն քաղաքացիության դիմումները բավարարելը կամ մերժելը ՀՀ նախագահի բացառիկ լիազորությունն է»,-տեղեկացնում է կոմիտեն:
Ի դեպ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ համաձայն նախարարության կանոնադրությամբ հաստատված կառուցվածքի, արդարադատության նախարարությունում «անձնագրերի եւ վիզաների վարչություն» անվամբ որեւէ ստորաբաժանում գոյություն չունի:
No comments:
Post a Comment