Գյումրիում հացադուլի նստածներից մեկի վիճակը շատ ծանր է: Երկօրյա հացադուլից հետո Մկրտիչ Բաղդասարյանը առողջական վիճակի ծանրացման հետեւանքով մայիսի 14-ին առավոտյան 6:45-ին տեղափոխվել է Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց:
Թերապիայի բաժանմունքի վարիչ Ժաննա Հովսեփյանի տեղեկացմամբ` ՄկրտիչԲաղդասարյանը հացադուլի էր նստել ջերմության մեջ` միաժամանակ ունենալով խրոնիկական բրոնխիտ: Հացադուլի պատճառով բրոնխիտի սրացում է նկատվել: Հիմա նրա վիճակը բավարար է, սակայն բժիշկները պնդում են, որ նա պետք է դադարեցնի հացադուլը, թեեւ Բաղդասարյանը հրաժարվում է:
Մյուս հացադուլավորներից երեկ հիվանդանոց է տեղափոխվել Մուշեղ Սաղաթելյանի` Ձորակապում հացադուլ անող որդին՝ Սեւակ Սաղաթելյանը: Նրա վիճակը հիմա բավարար է:
Մյուս հացադուլավորները շարունակում են իրենց պայքարը՝ Գյումրիում 13, իսկ Մարալիկում ու Ձորակապում` 3 հացադուլավոր:
Հացադուլավորներն այսօր պատրաստվում են ասուլիս հրավիրել:
A1+
No comments:
Post a Comment