Wednesday, May 21, 2008

«ՀՀ իշխանությունները հետևում են Ադրբեջանի օրինակին»

«ՀՀ իշխանություններն այսօր փորձում են Հռոմի պապից կաթոլիկ երեւալ կամ ուզում ենապացուցել, որ Սերժ Սարգսյանը ավելի վաղ է ծնվել, քան Սախարովը: Այսինքն` ցույց են տալիս, թե իրենք այնքան ժողովրդավար են, որ իրենք են որոշում, թե երբ է պետք ազատ արձակել քաղբանտարակյալներին, եւ այստեղ ԵԽԽՎ-ի ընդունած բանաձեւ էական չէ»,- վերջին օրերին քաղբանտարկյալների գործերով դատավարություններն այսպես է գնահատում Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը:

«Ա1+»-ի հետ զրույցում իրավապաշտպանը վստահեցրեց, որ իշխանությունները ստիպված են ազատ արձակել քաղբանտարկյալներին, սակայն նրանց գործողությունները հիմք են տալիս ասել, որ որոշ քաղբանտարկյալներ այնուամենայնիվ կմնան մեկուսացված.

«ՀՀ իշխանությունները հետեւում են Ադրբեջանի օրինակին: Ժամանակին ԵԽԽՎ-ն էլԱդրբեջանի վերաբերյալ բանաձեւ ընդունեց, դրվեց Ադրբեջանին ձայնի իրավունքից զրկելու հարցը, սակայն Ադրբեջանում մինչ օրս քաղբանտարկյալներ կան, նույնիսկ այնպիսի քաղբանտարկյալներ, որոնք ազատազրկվել են ավելի շուտ, քան Ադրբեջանը դարձել է ԵԽ անդամ»:

Միքայել Դանիելյանը նաեւ հիշեցրեց, որ 2001թ. ԵԽ-ում պետք է քննարկվեր Ադրբեջանի եւ Հայաստանի քաղբանտարկյալների հարցը. «2001թ. ՀՀ-ում ընդամենը 2 քաղբանտարկյալ էինճանաչել` Աշոտ Բլեյանն ու Արկադի Վարդանյանը, իսկ Ադրբեջանում քաղբանտարկյալներիթիվը շատ մեծ էր: Հայաստանի հարցը քննարկումից դուրս եկավ, քանի որ այդ երկուքաղբանտարկյալները ազատ արձակվեցին: Այսօր Հայաստանում վիճակը շատ ավելի ծանր է: Այսօր մենք ունենք մոտ 200 քաղբանտարկյալներ, որը Հայաստանի նման փոքր երկրի համարահռելի մեծ թիվ է»:

Ինչ վերաբերում է որոշ քաղաքագետների այն տեսակետին, թե Ադրբեջանի քաղբանտարկյալների, ինչպես անեւ որոշ հարցերի վրա միջազգային կառույցները աչք են փակում ադրբեջանական նավթի համար, ապա Միքայել Դանիելյանը գտնում է, որ նավթի դերը Հայաստանում կատարում է ՌԴ-ն: Միքայել Դանիելյանն անդրադարձավ իրեն ուղված իշխանությունների այն մեղադրանքներին, թե ընտրությունների կեղծիքների, մարդի 1-ի, մարդու իրավունքների մասին խոսելով` նա վարկաբեկում է մեր երկիրը. «Ես օգնում եմ Հայաստանին բուժվել բռնապետությունից եւ իշխանություններին ցույց եմ տալիս, թե ինչպես պետք է դա անել»:

Իսկ ինչպե՞ս պետք է դա անել` «Ա1+»-ի հարցին` իրավապաշտպանը պատասխանեց. «Ընդամենը հետեւել միջազգային եւ մեր երկրի օրենքներին: Ես մարդ չեմ ծեծում, չեմ ձերբակալում, չեմ սպանում, լրագրողների աշխատանքին չեմ խոչընդոտում, նրանց նկատամբ ուժ եւ բռնություն չեմ կիրառում, ընտրություններ չեմ կեղծում: Այսինքն` ես երկիրը վարկաբեկելու հետ որեւէ կապ չունեմ, իսկ երկիր վարկաբեկողները իշխանություններն են` իրենց գործողություններով: Եթե իշխանությունները դա չեն հասկանում, կներեք, բայց դա արդեն իրենց խնդիրն է»:

Իրավապաշտպանը վստահ է, որ եթե իշխանությունները անտեսեն ԵԽԽՎ-ի ընդունած բանաձեը, ապա այս անգամ անպայման համապատասխան միջոցներ կկիրառվեն Հայաստանի նկատամամբ:

Երկրում կարգ ու կանոն հաստատելու հարցում Միքայել Դանիելյանը կարեւորում է յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունը. «Մենք բոլորս իշխանություններին պետք է ստիպենք գործել օրենքի շրջանակներում»:


A1+

No comments: