Tuesday, May 13, 2008

Կարապետ Ռուբինյանը ազատ է արձակվել

ՀՀ գլխավոր դատախազի գրավոր ցուցումով այսօր փոխվել է ԱԺ նախկին փոխխոսնակ, իշխանազավթության փաստով հարուցված քրեական գործով մեղադրվող Կարապետ Ռուբինյանի խափանման միջոցը՝ կալանքը փոխարինվել է հանրապետությունից չհեռանալու մասին ստորագրությամբ: Տեղեկությունը հաստատեց ԳՀՀ գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը:

Գլխավոր դատախազի ցուցումը հիմնված է նրա վրա, որ Կարապետ Ռուբինյանի հետ քննչական անհրաժեշտ հիմնական գործողությունները կատարված են, եւ նրան անազատության մեջ պահելն այեւս նպատակահարմար չէ, բացի այդ, դատախազը համոզված է, որ նա քննությունից չի թաքնվի եւ չի խոչընդոտի նախաքննական մարմնի գործունեությանը:

Հիշեցնենք, որ Կարապետ Ռուբինյանը մի քանի անգամ մեկուսարանում հացադուլ է հայտարարել: Նրան մեղադրանք է առաջադրվել 300 հոդվածի առաջին մասով՝ պետական իշխանությունը յուրացնելուն ուղղված գործողություններ, եւ 225-րդ հոդվածի 3րդ մասով՝ սպանությամբ զուգորդված զանգվածային անկարգություններ:


A1+

No comments: