Thursday, May 22, 2008

«Թույլ չենք տա»

Վանատուրի երեկվա հավաքը իր բարձրության վրա էր: Քաղբանտարկյալների ազատության համար պայքարող ժողովուրդը Սասուն Միքայելյանի նկարներով հավաքվել էր իր Ազատության հրապարակում: Երեխաները վանկարկում էին «Ա-զա-տու-թյուն», իսկ մեծերը խոսում էին մայիսի 25-ին Հրազդանում կայանալիք քաղաքապետի ընտրությունների մասին. ով է ընտրակաշառք բաժանում, ով է վերցրել, ով` հրաժարվել եւ նման բաներ:

Վանատուրցիներին խիստ անհանգստացրել էին Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ պատրաստվող մահափորձի մասին խոսակցությունները. «Էս ռեժիմն արդեն համը հանեց: Ժողովրդի համբերության բաժակը վաղուց է լցվել ու վայ նրանց, որ ժողովուրդը ոտքի կանգնի: Մեզ ոչինչ չի վախեցնում: Ու թող չփորձեն մեր հերոսի նկատմամբ ոտնձգություններ անել: Թույլ չենք տա»:


Zhamanak.com

No comments: