Friday, May 16, 2008

Ազատել են Կարապետյանին ստուգող բժշկին

«Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավար, ներկայում կալանավորված Արամ Կարապետյանը գտնվում է Էրեբունի հիվանդանոցի սրտաբանական բաժանմունքում, քանի որ մեկուսարանում խնդիրներ է ունեցել սրտի աշխատանքի հետ կապված, սակայն նրա կուսակիցներին չի հանգստացնում առաջնորդի հիվանդանոցում գտնվելը, քանի որ բժիշկների գործողությունները որոշակի կասկածներ են առաջացնում նրանց մոտ: Այդ մասին մայիսի 16-ին լրագրողներին հայտնել է ՆԺԿ վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը, ով հացադուլ է հայտարարել Գլխավոր դատախազության դիմաց, պահանջելով նախ անհրաժեշտ բժշկական օգնություն ցույց տալ Արամ Կարապետյանին, եւ բացի այդ նաեւ փոխել նրա խափանման միջոցը եւ նրան ազատ արձակել կալանքից:

«
Ժամը 11.30-ին Կարապետյանը բերվել է հիվանդանոց: Իրեն վերականգնողական կենտրոնում են պահել: Դրանից հետո, երկու ժամ հետո, իրեն տեղափոխում են պալատ, որտեղ ինքը արդեն լինում է սենյակում` ազգային անվտանգության ծառայության հսկողների ներկայությամբ, եւ այնտեղ իրենց նշանակած բժիշկը հայտարարում է, որ Կարապետյանի վիճակը կարծես թե լավանում է եւ կարելի է իրեն մոտակա ժամանակում մեկուսարան վերադարձնել», ասում է Հրաչյա Սարգսյանը:

Արամ Կարապետյանի վիճակը լավ գնահատող բժշկի անուն ազգանունը նրան հայտնի չէ, իսկ ահա Կարապետյանի բժիշկ Արմեն Գասպարյանին, Էրեբունի հիվանդանոցից, ինչպես նշում է Հրաչյա Սարգսյանը, տեղափոխում են այլ հիվանդանոց, այլ աշխատանքի: «Ես կարծում եմ, որ Արմեն Գասպարյանին, Էրեբունի բժշկական կենտրոնի ղեկավարությունը, հեռացրել է աշխատանքից, առաջարկում են, իրենց տեղափոխում են ուրիշ հիվանդանոց աշխատանքի», ասում է Հրաչյա Սարգսյանը:

«
Հիմա մեր տագնապի արմատները որտեղից են գալիս: Պարոն Կարապետյանին շատ ինտենսիվ թերապիա են անում, որպեսզի նրա ճնշումը կարգավորեն, ցավոք սրտի դա չի հաջողվում բժիշկներին: Նրա ճնշումը, ներքեւի սահմանը, որը ամենավտանգավորն է ինֆարկտի դեպքում, 110-ից չի իջնում, բայց այս պայմանում կարանագրաֆիա անելը, որ անհրաժեշտ է ընդհանուր սրտանոթային համակարգի վիճակը գնահատելու, երբեք չի կարելի, երբ որ ճնշումը շատ բարձր է, հատկապես ներքեւի սահմանը», ասում է Հրաչյա Սարգսյանը:

Նա ասում է, որ մայիսի 17-ի համար Արամ Կարապետյանին նշանակված է կարանագրաֆիա: «Եթե պարոն Կարապետյանի վիճակը հանկարծ դեպի դրական չգնաց, այսինքն ճնշումը համամասնորեն վերեւի, ներքեւի սահմանը չեղան, չի կարելի դա իրեն այս զննումը անել, թեկուզ դա իր առողջության համար է, դա կարող է իրեն վնաս բերել», ասում է Հրաչյա Սարգսյանը:


lragir.am

No comments: