Այսօր ՀՀ գլխավոր դատախազության մոտ ոստիկանության աշխատակիցները ուժի գործադրմամբ վրանից հանել են երեկվանից հայացուլ հայտարարած ՆԺԿ վարչության անդամ Հրաչյա Սարգսյանին, ոտքերով հարվածել, գողացել նրա կոշիկները, ջարդել վրանն ու տարել: «Ես երեկվանից այստեղ եմ եւ ամբողջ գիշեր անցկացրել եմ նստարանի վրա: Ես ոստիկաններին հայտնեցի, որ նաեւ հանգստանալու իրավունք ունեմ, նրանք էլ ինձ ասացին, որ դա իմ խնդիրն է: Ամբողջ աշխարհում ընդունված է, որ հացադուլավորները կարող են վրան տեղադրել եւ իրենց հանգիստը անցկացնել վրանում»,- այսօր «Ա1+»ին պատմեց Հրաչյա Սարգսյանը: Նրան ընդամենը հաջողվել է 1 ժամ անցկացնել վրանում.
«Ես իմ հացադուլով պահանջում էի Արամ Կարապետյանին մեկուսարանից տեղափոխել սրտաբանական կենտրոն եւ կարճել նրա դեմ հարուցված քրեական գործը: Իմ պահանջներից միայն առաջինը էր մասամբ կատարվել եւ ես պետք է շարունակեմ հացադուլը: Ժամը 13.00-ի սահմաններում ոստիկանության աշխատակիցները` գնդապետ Տարոն Բաղդասարյանի գլխավորթյամբ ինձ բռնի ուժով, ծեծելով դուրս հանեցին վրանից եւ տարան իմ բոլոր իրերը: Պետք է նշեմ, որ կանանց համառ պահանջով վերադարձրեցին միայն կոշիկներս: Մարմինս տանելով` կարծում են, որ միտքս ու հոգիս էլ են տանում: Իմ հացադուլին արդեն միացել են եւս 5-ը եւ մենք այստեղից որեւէ տեղ չենք պատրաստվում գնալ»:
Բռնության են ենթարկվել նաեւ այն կանայք, որոնք փորձել են պաշտպանել Հրաչյա Սարգսյանին: «Ես ոստիկաններին ասացի, որ մենք անասուններ չենք, որ մեզ այդպես հրում են:
Այդ պահին մի ոստիկան հետեւից հարվածեց մեջքիս` ասելով`«Հերիք եղավ, ինչքան ձեզ հետ նորմալ վարվեցինք», ասաց տիկին Ալլան: Նրա կողքին կանգնած կանայք ավելացրեցին, որ ոստիկանները ուժ են գործադրել բոլոր այն կանանց նկատմամբ, ովքեր փորձել են թույլ տալ քանդել վրանը ու տանել Հրաչյա Սարգսյանի իրերը:
Դատախազության շենքի մոտ հավաքվածներին պաստառներով շարունակում են միանալ քաղբանտարակյալների համար պայքարողները «Ազատություն», «Ազատ, անկախ, Հայաստան», «Պայքար, պայքար մինչեւ վանկարկումներով»:
A1+
No comments:
Post a Comment