Tuesday, May 13, 2008

Արշավիր Բոզինյանը շարունակում է հացադուլը

Վաղը երեկոյան վանատուրցի հաշմանդամ ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը կդադարեցնի հացադուլը, որը վերսկսել էր մայիսի 8-ին: Նրա հետ հացադուլ է անում նաեւ զոհված ազատամարտիկի այրի՝ Ժաննա Ներսիսյանը: Հացադուլավորները պահանջում են ազատ արձակել Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանին:

Ի դեպ, Արշավիր Բոզինյանը դադարեցնելու է հացադուլը, որպեսզի «էլ ավելի մեծ ակցիայով վճռական քայլերի անցնեն»: «Միեւնույն է՝ մենք տեսնում ենք, որ ոչ մեկը ոչ մի քայլի չի գնում ու ոչինչ չի արվում: Դրա համար մենք մեր ժողովրդի հետ միասին պետք է հետագա քայլերը ձեռնարկենք»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Արշավիր Բոզինյանը:

Մայիսի 8-ից մինչ օրս նրան ոչ մի բժիշկ չի այցելել ու ոչ մի իրավապահ չի անհանգստացրել: Վերջիններս, ըստ Բոզինյանի՝ ուղղակի չեն ցանկանում՝ խոչընդոտներ առաջացնելով էլ ավելի մեծ հնչեղություն տալ իր բողոքի ակցիային:


A1+

No comments: