Saturday, May 24, 2008

Վրե՞ժ են լուծում

Վերաքննիչ քրեական դատարանը երեկ կիսատ թողեց Արաբկիրի ԵԿՄ տարածքային ղեկավար Հովհաննես Հարությունյանի պաշտպանների ներկայացրած բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը Տեր-Պետրոսյանի Արաբկիրի շտաբի պետն էր: «Արաբկիր» ջոկատի ղեկավարը մարտական զենք եւ արտոնագիր ունի. դա բոլորը գիտեն: Դեռ մինչ ընտրությունները ոստիկանությունը գնացել, ստուգել է զենքը, փամփուշտները, ամեն ինչ նորմալ է եղել: Ընտրություններից հետո` փետրվարի 26-ին ոստիկանները 30 ապօրինի փամփուշտ են «հայտնաբերել» ազատամարտիկի բնակարանում: Ընդ որում` Հարությունյանի փամփուշտները ոստիկանություն փորձաքննության են տարել առանց կնքելու, գրպանները լցրել, տարել են ու հիմա համոզում են, թե ապօրինի փամփուշտները պատկանում են ԵԿՄ անդամին: Այդ հիմքով էլ հարուցվել է քրգործը, դատարանն էլ 1.5 տարի ազատազրկում է սահմանել: «Ես հո միամիտ չեմ, որ իմանալով` քաղաքական հայացքների համար ինձ հետապնդում են, տանը ապօրինի զենք պահեմ», - երեկ վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց Հովհաննես Հարությունյանը: Նրա պաշտպանը` Վարդան Զուռնաչյանը դատարանում հայտարարեց, որ քանի որ փամփուշտները տանելուց սահմանված կարգով չեն կնքվել, ոչ մի երաշխիք չկա, որ փորձաքննության ենթարկվածները Հարությունյանի փամփուշտներն են, ուստի հայտարարելով, որ իր պաշտպանյալը որեւէ ապօրինի զենք չի պահել, նրա զենքը օրինական է եղել, միջնորդեց արդարացման վճիռ կայացնել: Մեղադրող կողմը պնդեց մեղադրանքը:

Հիշեցնենք, որ Արաբկիրում Հովհաննես Հարությունյանի ջանքերով ընտրակեղծիքները քիչ են եղել, եւ ընտրական պատկերը էապես տարբերվել է այլ վայրերի պատկերից. հաղթող եղել է Տեր-Պետրոսյանը:


Zhamanak.com

No comments: