Ժիրայր Սէֆիլյանի և Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեի հաղորդագրության համաձայն, «ստացվել են խիստ անհանգստացնող և ուղղակիորեն Ժիրայր Սէֆիլյանին հասցեագրված ազդանշաններ այն մասին, որ առաջիկա օրերին վարչախումբը պատրաստվում է հերթական ստորությունը գործել Արցախյան պատերազմի հայտնի հրամանատարի նկատմամբ` արտաքսել հայրենիքից:
Նման քայլը բարոյական հանցանք լինելուց բացի նաև ՀՀ օրենսդրությունը բազմաթիվ կետերում խախտող իրական քրեական հանցագործություն կլինի և Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ իշխող վարչախմբի հանցագործ հետևողականության հերթական արտահայտությունը», ասված է Ժիրայր Սէֆիլյանի և Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
lragir.am
No comments:
Post a Comment